Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը մահացել է ռինգում ստացած հարվածի պատճառով 11 օր կոմայի մեջ մնալուց հետո

Բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը մահացել է ռինգում ստացած հարվածի պատճառով 11 օր կոմայի մեջ մնալուց հետո
Սպորտ
19:38, 08 январь 2022
Ռուսաստանցի բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը մահացել է ռինգում ստացած հարվածի պատճառով 11 օր կոմայի մեջ անցկացնելուց հետո:

NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին  հայտնում է Life.ru-ն, մարզիկի մահվան մասին ինստագրամյան իր էջում հայտնել է նրա քույրը: Բռնցքամարտիկը ճակատագրական հարվածը ստացել էր Տոլյատիում անցկացվող «Նոկաուտի արքաները» մրցաշարի ժամանակ:

Մրցումների ժամանակ, որոնք անցկացվել են դեկտեմբերի 26-ին, Սահակյանը մրցակցից հարված է ստացել գլխին, ինչի հետևանքով կոմայի մեջ է ընկել: Բժիշկները նրա մոտ գլխուղեղի այտուց են ախտորոշել և չեն կարողացել փրկել նրա կյանքը: