Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդան Բիչախչյանն այլևս «Արարատի» գլխավոր մարզիչը չէ

Վարդան Բիչախչյանն այլևս «Արարատի» գլխավոր մարզիչը չէ
Սպորտ
20:04, 11 январь 2022
Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ ՎարդանԲիչախչյանը հրաժարական է տվել. այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբի ղեկավարության հետ հանդիպումներից հետո որոշում է կայացվել փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին:

Վարդան Բիչխաչյանը 2020 թվականի ամռանն էր գլխավորել «Արարատը»: Նրա գլխավորությամբ ակումբը 13 տարի անց դարձավ Հայաստանի գավաթակիր և մեկ փուլ հաղթահարեց եվրագավաթներում:

Ակումբից հեռանում են նաև նրա օգնականներ Ֆելիքս Խոջոյանն ու Արթուր Հովհաննիսյանը: