Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սլավիկ Հայրապետյանը գրավեց վերջին տեղը

Սլավիկ Հայրապետյանը գրավեց վերջին տեղը
Սպորտ
14:52, 15 январь 2022
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում ավարտվեց տղամարդկանց մենասահքի մրցաշարի ազատ ծրագիրը։ Կարճ ծրագրի արդյունքում որակավորման արգելքը հաղթահարած Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը գրավեց վերջին տեղը՝ 167․84։


Չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի Մարկ Կոնդրատյուկը՝ 286․56։ Արծաթե մեդալակիր դարձավ իտալացի Դանիել Գրասլը՝ 274․48։ Երրորդը Լատվիայի ներկայացուցիչ Դենիս Վասիլևն է՝ 272․08։