Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արարատ»-ի ֆուտբոլիստը միացել է «Փյունիկ»-ին

«Արարատ»-ի ֆուտբոլիստը միացել է «Փյունիկ»-ին
Սպորտ
13:35, 28 январь 2022
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի. Թիմին է միացել 32-ամյա կոտդ՛իվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն. այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

Դեբլեն իրկարիերան սկսել է «ԱՍԵԿ Միմոզաս» թիմում, ապա 2008թ.-ին տեղափոխվել է անգլիական«Չարլթոն Ատլետիկ», որտեղից վարձավճարով խաղացել է ֆրանսիական «Անժեում» և«Նանտում»: 2012թ.-ին պայմանագիր է կնքել մերձմոսկովյան «Խիմկիի» հետ, որի կազմում մի քանիամիս հանդես գալուց հետո, վարձավճարով տեղափոխվել է «ԲՄԱ-Էներգիա»: 2013/14թթ.մրցաշրջանում Սերժ Դեբլեն հանդես է եկել Գյումրիի «Շիրակի» կազմում, որտեղ 26 խաղում դարձելէ 15 գոլի հեղինակ՝ դառնալով առաջնության երկրորդ լավագույն ռմբարկուն: Հետագայում նահանդես է եկել նաև դանիական «Վիբորգ», չինական «Մեյչժոու» և հոնկոնգյան R&F ակումբներում: 

Իվուարցի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է Երևանի «Արարատը», որի կազմում ընթացիկառաջնությունում նա 14 խաղում խփել է նույնքան գոլ և գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

Նշենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Դեբլեն անցկացրել է 40 խաղ,որոնցում դարձել է 29 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։