Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային անհրաժեշտ է հատկացնել 77 մլն 768 հազար դրամ՝ Եվրոպայի առաջնությունը մայիսի 21-31-ը Երևանում կազմակերպելու համար. ԿԳՄՍ նախարար

«2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման համար «ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ին անհրաժեշտ է պետբյուջեից այս փուլում հատկացնել ֆինանսական աջակցություն 77 մլն 768 հազար դրամի չափով»,- այսօր՝ փետրվարի 17-ին, Կառավարության հերթական նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նրա խոսքով՝ այդ գումարով ֆեդերացիան ձեռք է բերելու 2 ռինգ, 12 տանձիկ, 300 ձեռնոց, առաջնության հյուրընկալման համար վճարվելու է նաև սահմանված անդամավճարը. «Գումարը կտրամադրվի ԿԳՄՍՆ-ի 2022 թվականի ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելու արդյունքում»:

Մանրամասն՝ տեսանյութում: