Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը

Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը
Սպորտ
10:28, 28 февраль 2022
Պետքարտուղարությունը նշել է, որ երկրից հեռանալը դժվարանում է մի շարք երկրների կողմից չվերթների չեղարկման և օդային տարածքի փակման պատճառով

ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն Ռուսաստանից անհապաղ կոմերցիոն թռիչքներով հեռանալու մասին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը կիրակի օրը՝ մատնանշելով ավիաընկերությունների աճող թվին, որոնք չեղարկում են թռիչքները ՌԴ-ից, ինչպես նաև երկրների, որոնք փակում են Ռուսաստանի համար իրենց օդային տարածքը Ուկրաինա ներխուժումից հետո:

«ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն Ռուսաստանից անհապաղ հեռանալու մասին՝ օգտագործելով առևտրային տարբերակները, որոնք դեռ հասանելի են», - ասված է կիրակի օրը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կայքում տեղադրված նախազգուշացման մեջ:

Դեսպանատունը խնդրել է ամերիկացիներին դիտարկել նաև «գործողությունների ծրագիր, որը չի ներառում ԱՄՆ կառավարության օգնությունը»։

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, որը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենախոշոր հարձակումն է եվրոպական պետության վրա, առաջացրել է Արևմուտքի պատասխան գործողությունները:

Դեռևս մի քանի օր առաջ՝ փետրվարի 20-ին, Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը ՌԴ-ում գտնվող ամերիկացիներին խորհուրդ է տվել դիտարկել տարհանման տարբերակը՝ մատնանշելով Մոսկվայում և ռուս-ուկրաինական սահմանին հնարրավոր հարձակումների վտանգը։