Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բասկետբոլի Ա-լիգա. Այսօր մեկնարկում է փլեյ-օֆֆ փուլը

Բասկետբոլի Ա-լիգա. Այսօր մեկնարկում է փլեյ-օֆֆ փուլը
Սպորտ
19:48, 10 март 2022
Մեկնարկում է բասկետբոլի Ա-լիգայի կանոնավոր առաջնության փլեյ-օֆֆ փուլը:

Ա-լիգայի կանոնների համաձայն՝ թիմերի վերջին երկու խաղերը հաշվվել են որպես փլեյ-օֆֆի հանդիպում։ ԲԿՄԱ-ն, որը կանոնավոր առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, կմրցի «Արցախի» հետ, որը գտնվում է վեցերորդ հորիզոնականում: Չորրորդ հորիզոնականում գտնվող «Գյումրին» կմրցի «Արարատի» դեմ, որն էլ զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը:

Կանոնավոր մրցաշրջանի առաջին և երկրորդ թիմերը ինքնաբերաբար դուրս են գալիս կիսաեզրափակիչ:

«Ուրարտուն» ու «Էրեբունին» արդեն ապահովել են իրենց տեղը լավագույն քառյակում, սակայն կանոնավոր առաջնության իրենց վերջին խաղում կվիճարկեն առաջին և երկրորդ հորիզոնականները:

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար քառորդ եզրափակչում գտնվող թիմերն իրենց հաղթանակների թիվը պետք է հասցնեն 3-ի:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կկայանա «Գյումրի»-«Արարատ» փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը: Խաղը կմեկնարկի ժամը 20:30-ին: Այս թիմերի միջև քառորդ եզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 11-ին: