Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին զիջեց Թուրքիային

Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին զիջեց Թուրքիային
Սպորտ
19:47, 15 март 2022
ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2021/2022 որակավորման փուլի B լիգայի երկրորդ խմբի առաջին խաղում Հայաստանի ընտրանին մրցեց Թուրքիայի հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արմավիրի նորաբաց քաղաքային մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում երկու թիմերն էլ ունեցած հնարավորությունները չէին օգտագործում` հաշվի մեջ առաջ անցնելու համար:

Երկրորդ կեսի հենց մեկնարկին Թուրքիան առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Մինե Յիլդզը: Վերջինս դարձավ նաև դուբլի հեղինակ 71-րդ րոպեին: 87-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Խաչատուրյանցը: Իսկ հանդիպման ավելացված ժամանակում Զելալ Բորանը խփեց թուրքերի 4-րդ գնդակը:

Ի վերջո Թուրքիան հաղթեց 4:0 հաշվով:

Հայաստանում անցկացվող կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2021/2022 որակավորման փուլի B լիգայի երկրորդ խմբի մրցաշարի շրջանակներում մարտի 18-ին կկայանա Թուրքիա-Լատվիա, իսկ մարտի 19-ին Լատվիա-Հայաստան հանդիպումները: