Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարզիչ Էրիկ տեն Հագը չի տեսնում Կրիշտիանու Ռոնալդուի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում»

Մարզիչ Էրիկ տեն Հագը չի տեսնում Կրիշտիանու Ռոնալդուի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում»
Սպորտ
16:06, 16 апрель 2022
«Մանչեսթեր Յունայթեդի» պոտենցիալ մարզիչ Էրիկ տեն Հագը չի տեսնում Կրիշտիանու Ռոնալդուի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է Marca-ն. գրում է armsport-ը:


«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնին գալու դեպքում Էրիկ տեն Հագը կփորձի ազատվել ակումբի աստղային հարձակվողից։

Աղբյուրը նաև նշում է, որ «կարմիր սատանաների» ղեկավարների հետ բանակցություններում հոլանդացի մարզիչը հասկացրել է, որ Ռոնալդուն ներառված չէ իր ծրագրերի մեջ, քանի որ նա չի համապատասխանում այն ​​խաղաոճին, որը քարոզում է  Հագը։


Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ամստերդամի «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարող է պաշտոնապես ներկայացվել «Մանչեսթեր Յունայթեդ» արդեն հաջորդ շաբաթ։