Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկու հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ

Երկու հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ
Սպորտ
22:15, 20 апрель 2022
Երկու հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ՝ ընդ որում մեր երկու մարզիկներն էլ իրենց մրցակիցներին հաղթել են շատ վստահ: Նախ եզրափակիչի ուղեգիր նվաճեց 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որը շատ գրագետ մենամարտ անկցացրեց Իսպանիան ներկայացնող Գանդա Սոուցկո Կուլիբալիի հետ: Մեր մարզիկը բոլոր առումներով գերազանցեց մրցակցին ու հաղթեց 5:0 հաշվով:

Կիսաեզրափակիչում հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը մրցում էր Վրաստանը ներկայացնող Գոչա Գորդուլավայի հետ: Վրացի մարզիկը ակտիվ սկսեց մենամարտը, բայց Էրիկը շատ վստահ մրցակցին դիմավորում էր հանդիպակած հարվածներով ու հավաքում անհրաժեշտ միավորներ:

Արդյունքում 5:0 հաշվով շատ տպավորիչ հաղթանակ: Հարկ է նշել, որ նախորդ 3 մենամարտերում Էրիկը մրցակիցներին հաղթել էր նոկաուտով: Եզրափակիչում նա կմրցի բուլղարացի Կիրիլ Բարիսովի հետ, իսկ Արես Հակոբյանը ոսկե մեդալը կվիճարկի ուկրաինացի Օլեկսեյ Բոկլախի հետ: Այսօր երեկոյան մրցահերթում եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: