Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երիտասարդ ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է ԱԱ բրոնզե մեդալակիր

Երիտասարդ ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է ԱԱ բրոնզե մեդալակիր
Սպորտ
11:26, 05 май 2022
Աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունում, որն անցկացվում է Հունաստանի Հերակլիոն քաղաքում, Հայաստանի հավաքականի հաշվեկշռին երկրորդ մեդալն ավելացավ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 67 կգ քաշայինների պայքարում  Գոռ Սահակյանը պոկեց 137 կգ, հրեց 165 կգ և երկամարտի 302 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղն ու  արժանացավ բրոնզե մեդալի: Սահակյանը պոկում վարժությունում արժանացավ արծաթե, իսկ հրումում՝ բրոնզե մեդալի:

Ավելի վաղ առաջինը  պայքարի մեջ մտած 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը  պոկել էր 108 կգ և հրել` 132 կգ: Երկամարտի 240 կգ արդյունքով նա դարձել էր աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր: