Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Փյունիկ»-ը 15-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն

«Փյունիկ»-ը 15-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն
Սպորտ
23:00, 24 май 2022
Հայաստանի ֆուտբոլի առաջնության ընթացիկ մրցաշրջանիչեմպիոնը Երևանի «Փյունիկ»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ `Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտումկայացած Հայաստանի առաջնության նախավերջին տուրում «Փյունիկ»-ը մրցելով «Արարատ»-ի հետ և առավելության հասնելով նվազագույն հաշվով` ժամանակից շուտ հռչակվեց Հայաստանի չեմպիոն:
«Փյունիկ» ՖԱ-ն պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հիմնադրվել է Երևանում 1992 թվականին՝ նույն թվականին, երբ ԽՍՀՄ փլուզումից մեկ տարի անց նորանկախ Հայաստանումստեղծվեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան և Ֆուտբոլի Բարձագույն Խմբի առաջնությունը։

Ակումբի հիմնադիրն է հայկական ֆուտբոլի լեգենդ՝ Խորեն Հովհաննիսյանը։ Հիմադրման պահիցմինչ 1995 թվականը թիմը կրել է «Հոմենեթմեն» անվանումը, իսկ հետո վերանվանվել՝ «Փյունիկ»։ 

«Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է. 15 անգամ դարձել է ՀայաստանիԲարձրագույն խմբի առաջնության հաղթող, 8 անգամ Հայաստանի Գավաթակիր և 9 անգամ էլ՝Սուպերգավաթակիր։