Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բռնցքամարտի առաջնության կիսաեզրափակիչում հանդես կգան մեր չորս մարզիկները

Բռնցքամարտի առաջնության կիսաեզրափակիչում հանդես կգան մեր չորս մարզիկները
Սպորտ
13:33, 29 май 2022
Այսօր՝ մայիսի 29-ին Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կմեկնարկեն կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը: ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի տեղեկացմամբ, մենամարտերին կարելի հետևել սկսած ժամը 14:00-ից մինչև 18:00-ն:

Կիսաեզրափակիչ մենամարտերում  Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը, Արթուր Բազեյանը, Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանը:

Եվրոպայի մեծահասակների առաջնության ցերեկային մրցահերթում կներայանա 86 կգ քաշային կարգում հանդես եկող Ռաֆայել Հովհաննիսյանը:

Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները կմրցեն երեկոյան մրցահերթում:

Հիշեցնենք, որ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ մայիսի 22-ին և կընթանա մինչև մայիսի 30-ը:

Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկ:

Մայիսի 29-ին կայանալիք կիսաեզրափակիչ փուլի մենամարտերն ըստ հերթականության՝ սկսած 14:00-18:00-ին՝ ստորև.