Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Ծանրորդ Սամվել Գասպարյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Սպորտ
10:57, 05 июнь 2022
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը։

102 կգ քաշայինների պայքարում երկամարտի 390 կգ արդյունքով (176 + 214) արծաթե մեդալը նվաճել է Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը։ Նա ընդամենը 2 կգ է զիջել չեմպիոնի կոչումը նվաճած բուլղարացի ծանրորդին։

Հիշեցնենք՝ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանն էլ երեկ դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: