Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում
Սպորտ
20:09, 19 июнь 2022
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 մեդալ է նվաճել Վրաստանի Գորի քաղաքում կայացած միջազգային մրցաշարում, որից 3-ը՝ ամենաբարձր հարգի։  
 
«Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը։
 
48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 67 կգ քաշային Արման Միսկարյանը և 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը նվաճել են արծաթե մեդալ: Եվս 4 հայ բռնցքամարտիկ արժանացել է բրոնզե պարգևի»,- տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: