Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը հաղթեց Ռումինիայի հավաքականին 3-2 հաշվով

Հայաստանը հաղթեց Ռումինիայի հավաքականին  3-2 հաշվով
Սպորտ
21:52, 31 март 2021
Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում՝ գլխավորելով J խմբի մրցաշարային աղյուսակը վաստակած 9 միավորով:
Գերմանիայի հավաքականը, որը դեռևս չի անցկացրել տուրի իր հանդիպումը, 6 միավորով երկրորդն է:
78-րդ րոպեից ռումինացիները խաղում էին 10 ֆուտբոլիստով: Այդ պահին Հայաստանի հավաքականը զիջում էր 1-2 հաշվով: Խաղավերջում՝ 87-րդ և 89-րդ րոպեներին, Վարազդատ Հարոյանն ու Տիգրան Բարսեղյանը գրավեցին մրցակցի դարպասը՝ ձևակերպելով Հայաստանի ազգային հավաքականի անհավատալի հաղթանակը: