Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում
Սպորտ
11:18, 15 июль 2022
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության ընտրական երկրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը հայտնի է.  թիմը կմրցի էստոնական «Պաիդեի» հետ: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Խաղերը տեղի կունենան հուլիսի 21-ին ու 28-ին:

«Արարատ-Արմենիա»-«Պաիդե» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին՝ 19:00-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։ Իսկ խաղի տոմսերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։