Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բասկետբոլի կանանց հավաքականը պարտվել է Ալբանիայի թիմին

Բասկետբոլի կանանց հավաքականը պարտվել է Ալբանիայի թիմին
Սպորտ
15:10, 15 июль 2022
Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում. հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: 

Կայացած հերթական մրցավեճում Հայաստանի հավաքականը 58:74 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Օրնելա Մուկան էր՝ վաստակած 44 միավորով:

Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Անի Մկրտչյանն էր՝ վաստակած 18 միավորով: