Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում հաղթել է Անդորրային

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում հաղթել է Անդորրային
Սպորտ
18:29, 30 июль 2022
Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին երկրորդ հաղթանակը տոնեց Համաշխարհային օլիմպիադայում:

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Անդորրայի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:

Հայաստանի թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Միավորը կիսեցին Սամվել Տեր-Սահակյանը և Գաբրիել Սարգսյանը:

Մեկնարկում տղամարդկանց թիմը 4:0 հաշվով գերազանցել էր Մադագասկարին:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի կազմում  ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: