Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանն ունի 4 մեդալ

«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանն ունի 4 մեդալ
Սպորտ
15:39, 06 август 2022
«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում հայ հրաձիգները երրորդ մեդալն են նվաճել: 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հրացան ձևի մարզիկներ Գագիկ Նիկողոսյանը և Նարե Մելքումյանը թիմային միքս /1 տղա+1աղջիկ/ վարժությունում 17:13 հաշվով դարձել են բրոնզե մեդալակիր:


Պատանի հայ հրաձիգներն ավելի վաղ մրցանակային տեղեր էին զբաղեցրել նաև անհատական պայքարում: Հրացան ձևի 15-ամյա մարզուհի Նարե Մելքոնյանը դարձել էր արծաթե, իսկ Գագիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալակիր:

Այսպիսով, Հայաստանը 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ նվաճեց Վլադիվոստոկում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ մարզական խաղերում: