Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից է

Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից է
Սպորտ
11:45, 23 август 2022
Հայաստանը ներկայացնող շախմատիստները սկսել են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում մինչ այս լավագույն արդյունքը գրանցել է Էլինա Դանիելյանը, որը երեք տուրում էլ հաղթել է: Նման արդյունք են գրանցել ևս 4 երկրի ներկայացուցիչներ: Լիլիթ Մկրտչյանը 2,5 միավոր ունի և միայն կես միավորով է զիջում առաջատարներին:

Եվրոպայի անհատական առաջնությունում հանդես են գալիս նաև Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը:

Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում են 125 շախմատիստներ, առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 20-ին և եզրափակվի 31-ին: