Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ում հայտնվելը խոսում է նրա տաղանդի մասին. Լուիշ Ֆիգու

Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ում հայտնվելը խոսում է նրա տաղանդի մասին. Լուիշ Ֆիգու
Սպորտ
21:21, 30 август 2022
Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն անդրադարձավ  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆիգուն նշեց, որ Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ում հայտնվելը խոսում է նրա տաղանդի մասին. «Ինտեր»-ն Իտալիայի լավագույն ակումբներից մեկն է:

«Միշտ կարևոր է, որ Հայաստանի խաղացողները ձգտեն ավելիին ու հայտնվեն ուժեղ առաջնություններում: Դա կօգնի նաև Հայաստանի հավաքականին: Բացի այդ էլ նրանք միշտ օրինակ են երեխաների համար ու օգնում են ավելի շատ սիրել ֆուտբոլը: Ինքս էլ փոքր տարիքում շատ կուռքեր եմ ունեցել, որոնց փորձել եմ նմանվել»,- ասաց Ֆիգուն: