Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անգլիական ակումբը հրաժարվել է ձեռք բերել Նեյմարին

Անգլիական ակումբը հրաժարվել է ձեռք բերել Նեյմարին
Սպորտ
19:20, 02 сентябрь 2022
ՊՍԺ-ն «Մանչեսթեր Սիթիին» առաջարկել է ձեռք բերել Նեյմարին, սակայն մերժում է ստացել. գրում է armsport—ը։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, ֆրանսիական ակումբը կապ է հաստատել «Սիթիի» հետ և աջարկել Նեյմարին, սակայն թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի ցանկացել բրազիլացուն տեսնել իր թիմում։

Գվարդիոլայի կարծիքով՝ Նեյմարը կփչացներ մթնոլորտը հանդերձարանում։

Նշվում է, որ ՊՍԺ-ն ցանկանում էր բաց թողնել ֆուտբոլիստին, քանի որ վերջինս լարված հարաբերություններ ունի թիմակիցների հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը և թիմի հարձակվող Կիլիան Մբապեն կոնֆլիկտի մեջ են։