Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարեն Խաչանովը US Open-ի 4-րդ շրջանում է

Կարեն Խաչանովը US Open-ի 4-րդ շրջանում է
Սպորտ
14:32, 03 сентябрь 2022
Նյու Յորքում շարունակվում  է թենիսի «Մեծ սաղավարտի» ԱՄՆ բաց առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակ է տոնել երրորդ շրջանում: Խաչանովի մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Զեկ Դրափերն էր: Երկրորդ սեթի ավարտից հետո բրիտանացին հրաժարվել է հետագա պայքարից` Խաչանովը տեխնիկական հաղթանակ է տոնել:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US Open-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն: