Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Sinquefield Cup-ի 4-րդ տուրում

Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Sinquefield Cup-ի 4-րդ տուրում
Սպորտ
11:06, 06 сентябрь 2022
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ, այժմ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող շախմատիստ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում:

ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստերը մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Դոմինգես Պերեսի հետ, պարտիայի 35-րդ քայլին շախմատիստները համաձայնել են կիսել միավորը:

Sinquefield Cup-ի առաջատարը 3 միավորով Հանս Նիմանն է: Երկրորդ տեղում ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է, Լևոն Արոնյանը նախավերջին տեղում է:

Sinquefield Cup-ին մասնակցում է 10 շախմատիստ: Այն բաղկացած է 9 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 1,4 միլիոն ԱՄՆ դոլար: