Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը պարտվեց մեկնարկում

Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը պարտվեց մեկնարկում
Սպորտ
14:05, 10 сентябрь 2022
Բելգրադում սկսվել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը. գրում է armsport-ը։

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը մեկնարկում պարտություն է կրել հունգարացի ըմբիշից:

Հայաստանը մրցավայր է մեկնել հունահռոմեական ոճի 8 ըմբիշով: Բելգրադում մրցագորգ դուրս կգան նաև 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը, 97 կգ քաշային ԱրթուրՆ Ալեքսանյանն ու 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը: