Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Ալեքսանյանը աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Արթուր Ալեքսանյանը աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Սպորտ
23:06, 12 сентябрь 2022
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալի համար մրցեց Բուլղարիայի ներկայացուցիչ, 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովի հետ և հաղթեց 5։1 հաշվով։

Արթուր Ալեքսանյանը սպորտային իր կարիերայում 4-րդ անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավելի վաղ նա աշխարհի առաջնություններում լավագույնն էր ճանաչվել 2014, 2015 և 2017 թվականներին։