Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին

«Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին
Սպորտ
13:23, 10 апрель 2021
Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին՝ ժամը 15:00-ին. այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:  հ

Հանդիպումը պետք է կայանար ապրիլի 9-ին, սակայն հետաձգվել էր ֆորս-մաժորային իրավիճակի պատճառով: 


Նախօրեին  Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Նոա»-ն և «Փյունիկ»-ը: Երկու թիմերին չհաջողվեց մեկ մեկու դարպասը գրավել հիմնական ժամանակում: Հայաստանի գործող գավաթակիր «Նոա»-ին հաղթանակ կորզեց ավելացված ժամանակի 90+4-րդ րոպեին: Վլադիմիր Ազարովի գոլը հաղթական դարձավ իր թիմի համար: