Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծանրամարտի ԵԱ. Այսօր հարթակ դուրս կգան գերծանր քաշային ծանրորդները

Ծանրամարտի ԵԱ. Այսօր հարթակ դուրս կգան գերծանր քաշային ծանրորդները
Սպորտ
12:15, 11 апрель 2021
Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցումային վերջին օրն է, գրում է armsport.am-ը։

Հարթակ դուրս կգան գերծանր քաշային ծանրորդները: 87+ քաշային կանանց պայքարում Հայաստանը կներկայացնի Արփինե Դալալյանը, իսկ տղամարդկանց գերծանր քաշային կարգում հարթակ դուրս կգան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանն ու երիտասարդների աշխարհի հաղթող Վարազդատ Լալայանը: Անչափ հետաքրքիր պայքար է սպասվում նրանց ու Լաշա Տալախաձեի միջև:

Հիշեցնենք, որ այս պահին մեր ընտրանին թիմային հաշվարկում 4-րդն է: