Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք բոլորս հայ ենք. Խոակին Կապառոսն աջակցություն է հայտնել Հայաստանին

Մենք բոլորս հայ ենք. Խոակին Կապառոսն աջակցություն է հայտնել Հայաստանին
Սպորտ
21:06, 14 сентябрь 2022
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը անդրադարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիային:

«Այս դժվարին պահին ես ևս ուղարկում եմ ձեզ իմ ամբողջ ուժը: Մենք բոլորս հայ ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թվիթերյան իր էջում գրել է Կապառոսը:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին և իտալական «Ինտեր»-ի ներկայիս կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում խոսել էր Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին:
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 105-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: