Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստան-Ուկրաինա․ հայտնի է՝ որ մարզաշապիկներով կխաղան թիմերը

Հայաստան-Ուկրաինա․ հայտնի է՝ որ մարզաշապիկներով կխաղան թիմերը
Սպորտ
12:34, 24 сентябрь 2022
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կհյուրընկալի Ուկրաինայի ընտրանուն։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին․ գրում է armsport—ը։

Հայաստանի հավաքականը կխաղա տնային՝ կարմիր, իսկ ուկրաինացիները՝ դեղին մարզաշապիկներով։
Հայաստանի հավաքականը 4 տուրից հետո վաստակել է 3 միավոր և խմբում վերջին տեղում է։ Ուկրաինան 7 միավորով 2-րդն է։