Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագծի ընդունումը մեր հայրենակիցներին հնարավորություն կընձեռի ներգրավվել Հայաստանի հավաքականներում. Կարեն Գիլոյան

Նախագծի ընդունումը մեր հայրենակիցներին հնարավորություն կընձեռի ներգրավվել Հայաստանի հավաքականներում. Կարեն Գիլոյան
Սպորտ
22:46, 04 октябрь 2022
Ազգային ժողովի հոկտեմբերի 4-ին կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Ինչպես տեղեկացրին նախարարությունից, օրենքի նախագծի նպատակն է լուծել այն անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու խնդիրները, որոնք, լինելով այլ պետության քաղաքացի, ստացել են ՀՀ քաղաքացիություն և հրավիրվել Հայաստանի Հանրապետություն՝ սպորտի բնագավառում հանդես գալու նպատակով, սակայն, հանգամանքների բերումով, դուրս են եկել հավաքականներից կամ այլ միջազգային մրցաշարերում և առաջնություններում հանդես չեն գալիս ՀՀ դրոշի ներքո:

«Իրականում այս օրենքի նախագծի նպատակն է լուծել նախկինում օրինական կամ ապօրինի ճանապարհով քաղաքացիություն ստացած 18 մարզիկի հարցը: 17 ֆուտբոլիստ և մեկ բասկետբոլիստ իրենց երկրում օրենքի առջև խնդիր ունեն. նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում՝ բանակում ծառայության հետ կապված խնդիրներով պայմանավորված»,- պարզաբանել է Կարեն Գիլոյանը՝ ընդգծելով, որ նախագծի ընդունմամբ մեր հայրենակիցներին հնարավորություն կընձեռվի կրկին ներգրավել Հայաստանի հավաքականներում:

Ըստ աղբյուրի՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: