Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սամբոյի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում

Սամբոյի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Սպորտ
20:16, 05 октябрь 2022
Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի Սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների աշխարհի առաջնությունը: Ինչպես հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, Երևանը 2022 թ. հոկտեմբերի 13-16-ն այդ նպատակով կհյուրընկալի ավելի քան 500 մարզիկ-մարզուհու՝ բոլոր մայրցամաքներից:

«Առաջնության հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին ժամը 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում»,- ասված է հաղորդագրությունում։