Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն այն 4 երկրներից մեկն է, որը երբևէ կարողացել է 3 կամ ավելի անգամ դառնալ շախմատի օլիմպիադայի չեմպիոն․ Մեր պատանիները, երիտասարդներն ու անգամ գրոսմաստեյները պետք է շատ խաղալու հնարավորություն ունենան․ ԿԳՄՍ փոխնախարար

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երևանում մեկնարկեց աշնան ամենամեծ շախմատային փառատոններից մեկը։ «Երևան Օփեն» շախմատի միջազգային 4-րդ մրցաշարին մասնակցում են 292 շախմատիստներ 15 երկրներից՝ այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից, Ռուսասատանից, Հնդկաստանից, Ուկրանիայից։ Նրանցից 55-ը միջազգային կոչում ուենցող շախմատիստներ են,  22-ը միջազգային գրոսմայստերներ։ Ուժեղագույն շախմատիստները կպայքարեն լավագույնի կոչման, ինչպես նաև՝ մրցանակային տեղերի համար: 

«Երևան Օփենին» մասնակցում են անվանի շախմատիստներ՝ այդ թվում Ռաֆայել Վահանյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մաքսիմ Լագարդը, Սիվուկ Վիտալին և այլոք։ 

Երևանն առաջին անգամ մրցաշարն ընդունել է 2017թ․-ին, երկրորդ անգամ՝ 2018-ին, իսկ վերջինը կայացավ նախորդ տարի: Տարեցտարի մասնակցիների շրջանակն ու աշխարհագրությունը մեծանում է:

Այս մրցաշարի մրցանակային ընդհանուր ֆոնդը 14 միլիոն դրամ է: Ա խմբի 1-ին տեղին բաժին կհասնի 2.600.000 դրամ: Կպարգևատրվեն 1-20 տեղերը: Մրցանակներ են սահմանված նաև կանանց միջև 1-ին և 2-րդ տեղը գրաված անձանց համար, 50+ տարիքի շախմատիստների միջև հաղթողը ևս կստանա մրցանակ։ Ինչպես նաև Բ խմբում մինչև 10 տարեկան հաղթողը ևս կստանա մրցանակ։ 

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը լրագրողների հետ զրույցում հիշատակեց, որ Հայաստանն այն 4 երկրներից մեկն է, որը երբևէ կարողացել է 3 կամ ավելի անգամ դառնալ շախմատի օլիմպիադայի չեմպիոն։ Կարեն Գիլոյանի համոզմամբ՝ այս տեսակ մրցաշարերը պետք է հաճախակի անցկացվեն, որպեսզի մեր պատանիները, երիտասարդներն ու անգամ գրոսմաստեյները հարավորինս շատ խաղաղան շախմատ։

Մանրամասն՝ տեսանյութում