Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Փյունիկի» ռուս ֆուտբոլիստին և մարզչին արգելել են մեկնել Լիտվա՝ «Ժալգիրիսի» դեմ խաղին մասնակցելու

«Փյունիկի» ռուս ֆուտբոլիստին և մարզչին արգելել են մեկնել Լիտվա՝ «Ժալգիրիսի» դեմ խաղին մասնակցելու
Սպորտ
22:00, 11 октябрь 2022
«Փյունիկի» տնօրենների խորհրդի նախագահ Արթուր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ թիմի ռուս պաշտպան Միխայիլ Կովալենկոն թիմի հետ չի կարողացել մեկնել Լիտվա՝ «Ժալգիրիսի» հետ Կոնֆերենց լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպմանը, քանի որ նրան վիզա չեն տրամադրել․ գրում է sportmail.ru-ն։


««Ցավոք, Միխայիլը թիմի հետ դուրս չեկավ Լիտվայում կայանալիք արտագնա հանդիպմանը: Պատճառը վիզայի մերժումն էր: Մենք կապ հաստատեցինք ՈՒԵՖԱ-ի հետ, տրամադրեցինք բոլոր փաստաթղթերն ու առաջարկությունները ՝հուսալով, որ վիզա կստանանք: Միխայիլը կարևոր է մեր թիմի համար և շատ անհրաժեշտ այս խաղում: Մարզչական շտաբը հույսեր էր կապել նրա հետ: Բայց, ցավոք, նրան և Ռոման Մոնարևին (ավագ մարզիչ) վիզա չտրամադրեցին:

Մինչ այդ որոշակի խնդիրներ կային Շվեյցարիայի վիզա ստանալու հետ կապված։ Բայց հետո, ՈՒԵՖԱ-ի միջամտությունից հետո, մեզ հաջողվեց լուծել այս հարցը։ Մենք հույս ունեինք, որ այս անգամ ևս մեզ կհաջողվի, բայց նման բացառություն չեղավ։  Հոկտեմբերի 27-ին պետք է մեկնենք Սլովակիա։ Մտավախություն ունենք, որ ռիսկերը նույնն են։ Որովհետև Սլովակիան միացել է այն երկրներին, որոնք վիզա չեն տալիս ռուսներին։ Կովալենկոն և Մոնարևը շատ կարևոր են մեզ համար, հատկապես արտագնա խաղում»»,- Sport24-ին ասել է Սողոմոնյանը։

Սեպտեմբերի 19-ին Լեհաստանը, Լատվիան, Լիտվան և Էստոնիան արգելել են ՌԴ քաղաքացիների մուտքը նույնիսկ երրորդ երկրի կողմից տրված շենգենյան վիզա ունեցող զբոսաշրջության, բիզնեսի, սպորտի կամ մշակութային նպատակներով։ Բացառություններ են նախատեսված միայն ազգականների, դիվանագետների, աշխատանքային և ուսումնական վիզա ունեցողների, միջազգային բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտում աշխատողների և կամավորների համար: