Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վեդին ունի ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն․ համայնքի ղեկավարի գրառումը

Վեդին ունի ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն․ համայնքի ղեկավարի գրառումը
Սպորտ
20:58, 18 октябрь 2022
Վեդին ունի ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն.ֆեյսբուքի իր էջում գրել է Վեդի համայանքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։

«Մ․Վարդանյանի անվան Վեդու համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սան, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծանրորդ Գոռ Սահակյանը Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում փայլուն հաղթանակ գրանցեց երկամարտի 301 կգ (134+167) արդյունքով՝ իրենից հետ թողնելով Թուրքիայի 2 ներկայացուցիչներին։

Շնորհավորում եմ Գոռին և բոլորիս, այս բացառիկ արդյունքի նվաճման համար»,- գրել է Սարգսյանը։