Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցկացվել է ՀՀ ոստիկանության սամբո-ըմբշամարտի առաջնությունը

Հոկտեմբերի 19-ից 21-ը «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության համալիրում անցկացվեց ոստիկանության սամբո-ըմբշամարտի առաջնություն, որին մասնակցում էին Հայաստանի ոստիկանության և Արցախի ներքին գործերի նախարարության ծառայողներ. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Թիմային հաշվարկով հաղթող ճանաչվեց Արցախի ներքին գործերի նախարարության հավաքական թիմը։ 

Մասնակիցները մրցում էին յոթ քաշային կարգում։ Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և դրամական պարգևներով, իսկ մրցանակակիրները՝ պատվոգրերով ու մեդալներով։ Պարգևատրումը կատարեցին ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, գնդապետ Արմեն Մկրտչյանն ու Հայաստանի սամբո-ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։