Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չելսին առաջվա պես հետաքրքրված է Արսեն Զախարյանով

Չելսին առաջվա պես հետաքրքրված է Արսեն Զախարյանով
Սպորտ
16:03, 24 октябрь 2022
Լոնդոնի «Չելսին» շարունակում է հետաքրքրությունը Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ: Այս մասին հայտնում է Evening Standard-ը․ փոխանցում է armsport-ը։

Հաղորդվում է, որ «Չելսին» պատրաստ է գործարքն ավարտին հասցնել հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում, բայց բանակցային գործընթացը բարդանում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով:

Նշվում է նաև, որ անձամբ ֆուտբոլիստը հետաքրքրված է լոնդոնյան ակումբ տեղափոխությամբ և հույս ունի, որ առաջիկա ամիսներին պատժամիջոցները կմեղմանան: Բացի այդ, Զախարյանը, շշուկների համաձայն, բանակցություններ է վարում ռուսաստանի քաղաքացիությունը Հայաստանով փոխելու վերաբերյալ: Սակայն այս մասով դեռևս հաստատված տեղեկություն չկա:

Ամռանը «Դինամոն» և «Չելսին» արդեն համաձայնության էին եկել 19-ամյա հայ ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ, սակայն 12,6 մլն եվրո գնահատվող տրանսֆերը խափանվեց:

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը ՌՊԼ և Ռուսաստանի գավաթի խաղարկության 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: