Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճել է չեմպիոնական տիտղոսը

Վարազդատ Լալայանը ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճել է չեմպիոնական տիտղոսը
Սպորտ
19:43, 25 октябрь 2022
Ալբանիայի Դյուրես քաղաքում քիչ առաջ ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի մինչեւ 23 տարեկանների թիմից վերջին մեդալները նվաճել է Վարազդատ Լալայանը:

+109 կգ քաշային կարգում տիտղոսակիր հայ ծանրորդը մի քանի գլուխ բարձր է եղել մրցակիցներից: Նա հարթակ է դուրս եկել միայն այն ժամանակ, երբ մյուս ծանրորդներն ավարտել են ելույթները:

Լալայանը պոկել է 200 կգ, հրել՝ 240 կգ, ու առանձին վարժություններում նվաճել փոքր ոսկե մեդալներ:

Երկամարտում նրա արդյունքը 440 կգ է կազմել ու ծանրորդին բերել չեմպիոնական տիտղոս: 

Լալայանը 2-րդ տեղը զբաղեցրած ուկրաինացի Օլեգ Հանզենկոյին գերազանցել է 50 կգ: