Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նադալը դուրս է մնացել Փարիզի Մաստերս մրցաշարից

Նադալը դուրս է մնացել Փարիզի Մաստերս մրցաշարից
Սպորտ
13:52, 03 ноябрь 2022
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը անակնկալ պարտություն է կրել Փարիզի Մաստերս մրցաշարի երկրորդ շրջանում:

Փարիզի Մաստերս շարքի մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Ռաֆայել Նադալի մրցակիցն ԱՄՆ ներկայացուցիչ Թոմի Փոլն էր: 2 ժամ 34 րոպե ձգված մրցախաղի արդյունքում Նադալը զիջել է երեք սեթերից հետո`  3:6, 7:6, 6:7 հաշվով:

Ավելի վաղ Փարիզի Մաստերս մրցաշարի 1/8 եզրափակիչ էր դուրս եկել  հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը:

Փարիզի Մաստերս մրցաշարի եզրափակիչը կկայանա նոյեմբերի 6-ին: