Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շվեյցարական «Բազելի» երկրպագուները Երևանի փողոցներում

Այսօր՝ նոյեմբերի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակում կհյուրընկալի Շվեյցարիան ներկայացնող «Բազելին»:

Շվեյցարական «Բազելի» երկրպագուները խաղից առաջ երթ են սկսել Երևանի փողոցներով` տարբեր վանկարկումներով և երգերով պատրաստվում են խաղի մեկնարկին։  

«Փյունիկը» պատմական շանս ունի հայտնվելու Կոնֆերենցիաների լիգայի փլեյ օֆֆում, եթե սեփական հարկի տակ կարողանա հաղթել «Բազելին»։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21:45-ին։