Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեքսանդր Գոնսալեսը հեռացվել է Փյունիկից

Ալեքսանդր Գոնսալեսը հեռացվել է Փյունիկից
Սպորտ
13:33, 05 ноябрь 2022
30-ամյա վենեսուելացի պաշտպան Ալեքսանդր Գոնսալեսը հեռացվել է Երևանի «Փյունիկից»։ Այս մասին armsport—ի փոխանցմամբ հայտնում է լրագրող Սուրեն Մելիքսեթյանը։

Բորիս Վարգան, Նեմանյա Մլադենովիչը, Մարյան Ռադեսկին և Ռենցո Սամբրանոն տեղափոխվել են ակումբի երկրորդ թիմ։
Չի բացառվում, որ վերոնշյալ ֆուտբոլիստները ևս շուտով կհեռանան։

Հիշեցնենք՝ «Փյունիկը» երեկ Երևանում զիջեց շվեյցարական «Բազելին» և լքեց Կոնֆերենցիաների լիգան։