Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մակրոնն աջակցել է ֆրանսիական ակումբների՝ Սուպերլիգային չմիանալու որոշմանը

Մակրոնն աջակցել է ֆրանսիական ակումբների՝ Սուպերլիգային չմիանալու որոշմանը
Սպորտ / Աշխարհ
12:15, 19 апрель 2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է Սուպերլիգային չմիանալու ֆրանսիական ակումբների որոշումը:

«Հանրապետության Նախագահը ողջունում է ֆրանսիական ակումբների դիրքորոշումը, որոնք որոշել են հրաժարվել մասնակցելու եվրոպական Սուպերլիգայի նախագծին, որը սպառնում է միասնության սկզբունքներին,գրում է armsport.am-ը։



Ֆրանսիայի իշխանությունները կաջակցեն ազգային ֆեդերացիայի, լիգայի, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ձեռնարկած բոլոր քայլերին `ազգային կամ եվրոպական մրցակցության ամբողջականությունը պաշտպանելու համար»,- ըստ Reuters-ի՝ ասված է հաղորդագրության մեջ:

Այս գիշեր եվրոպական առաջատար ակումբները միասնական հայտարարությամբ են հանդես եկել նոր մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ։ Մանրամասներն՝ այստեղ։

«Միլանը», «Արսենալը», «Ատլետիկոն», «Չելսին», «Բարսելոնան», «Ինտերը», «Յուվենտուսը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալն» ու «Տոտենհեմը» կլինեն Սուպերլիգայի հիմնադիր ակումբները։ Եվս 3 թիմ առաջին մրցաշրջանի մեկնարկից առաջ կմիանա նրանց։