Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա 11 մասնակից

Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա 11 մասնակից
Սպորտ
12:33, 09 ноябрь 2022
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը հայտնել է այն բռնցքամարտիկների անունները, որոնք կմասնակցեն Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը կներկայանա 11 մարզիկով: 51 կգ քաշային կարգում հանդես կգա Թովմաս Թումասյանը, 54 կգ քաշային կարգում ելույթ կունենա Գոռ Ազիզյանը, 57 կգ քաշային կարգում` Մանվել Պետրոսյանը, 60 կգ քաշային կարգում`Էրիկ Իսրայելյանը: 63 կգ քաշային կարգում ներկայացված կլինի Արթուր Մկրտչյանը, 67-ում` Արես Հակոբյանը, 71-ում` Գարիկ Անթանոսյանը: 75 կգ քաշային կարգում հանդես կգա Ալիկ Հովհաննիսյանը, 80-ում` Համլետ Ադամյանն է, 86 կգ` Աղվան Ալեքսանյանը և գերծանր քաշային Ավետիք Հովակիմյանը:

Աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 14-26-ը: