Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Փյունիկ»-ի հարձակվողի գոլը լավագույնն է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում

«Փյունիկ»-ի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի՝ «Սլովան»-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է Կոնֆերանցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի լավագույն գոլ․ հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Խմբային փուլի լավագույն գոլերի ցանկում երկրորդը Ֆիորենտինայի ֆուտբոլիս Ռիկարդո Սապոնարայի գոլն է, որը վերջինս խփել է RFS ֆուտբոլային ակումբի հետ խաղում։ Երրորդ տեղում «Բազել»-ի ֆուտբոլիստ Էնդի Դիուֆի խփած գոլն է «Ժալգիրիս»-ին։