Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախցի Դավիթ Գրիգորյանը աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է. Սամբոյի ԱԱ

Արցախցի Դավիթ Գրիգորյանը աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է. Սամբոյի ԱԱ
Սպորտ
18:04, 12 ноябрь 2022
Սամբոյի աշխարհի 2022 թ. առաջնության մրցումային երկրորդ օրը 88 կգ քաշային կարգում հաջող ելույթներ ունեցավ Դավիթ Գրիգորյանը:

Նախնական գոտեմարտերում նա հեշտությամբ հաղթեց ֆրանսիացի Ժան Դելոնսային (3:1), ապա գրեթե հավասար պայքարում (1;1) հաղթահարեց վրացի Պաատա Ղվինիաշվիլու արգելքը:

Մեր մարզիկի հաջորդ ախոյանը ադրբեջանցի Ջեյհուն Հուսեյնովն էր: Բավականին դրամատիկ ու լարված գոտեմարտը ի վերջո ավարտվեց արցախցու հաղթանակով (5:4): Ոսկե մեդալի համար նրա մրցակիցը ռուսաստանցի, աշխարհի եռակի չեմպիոն Սերգեյ Րյաբովն էր:

Ցավոք, Դավիթը չկարողացավ դիմադրել մրցակցին և բավարարվեց արծաթե մեդալով:
 
Երեկ 64 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի էր արժանացել Մաքսիմ Մանուկյանը:
Առաջնության երրորդ օրը պայքարի մեջ կմտնեն Ալեքսան Ստեփանյանը (79կգ) և Արսեն Խանջյանը (98կգ):
 
Գոտեմարտերին կարելի է հետևել FIAS պաշտոնական կայքով: