Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրիշտիանու Ռոնալդուն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը

Կրիշտիանու Ռոնալդուն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը
Սպորտ
23:00, 22 ноябрь 2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա թիմից։ Այս մասին հայտնում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։

Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին՝ «Օլդ Թրաֆորդում» ունեցած հսկայական ներդրման համար։  346 հանդիպումներում պորտուգալացին խփել է 145 գոլ։ Ակումբը հաջողություն է մաղթել նրան և իր ընտանիքին ապագայում:

Ակումբի հայտարարության մեջ նշված է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» բոլորը կենտրոնացած են Էրիկ տեն Հագի գլխավորությամբ թիմի առաջընթացը շարունակելու և միասին աշխատելու վրա՝ խաղադաշտում հաջողության հասնելու համար:




Աղբյուր  ArmSport.am