Մունդիալ-2022. Սենեգալը հաղթեց Կատարին երկրորդ տուրում

Սպորտ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում Կատարի ընտրանին մրցեց Սենեգալի հավաքականի հետ:
Կատարի մայրաքաղաք Դոհայի «Ալ Թումամա» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում Սենեգալի հավաքականն առավելություն ուներ և տիրում էր նախաձեռնությանը: Կատարի հավաքականն ամբողջ ներուժով պաշտպանվում էր՝ երբեմն հակագրոհելով: Խաղակեսի վերջնամասում Սենեգալն ունեցած առավելությունը վերածեց գոլի: 41-րդ րոպեին աչքի ընկավ Բուլայե Դիան:
Սենեգալը բաց չթողեց հաշիվը կրկնապատկելու իր հնարավորությունը երկրորդ կեսի մեկնարկում: Խաղի 48-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ֆամարա Դիդհուն: Այս խաղակեսում Կատարին հաջողվեց միայն խփել հեղինակության գնդակը (աչքի ընկավ Մոհամեդ Մունտարին), իսկ Սենեգալը ամրապնդեց հաջողությունը` խփելով երրորդ գնդակը: Գինդը դարձավ գոլի հեղինակ: