Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մունդիալ-2022. ինչ խաղեր կան այսօր

Մունդիալ-2022. ինչ խաղեր կան այսօր
Սպորտ
14:14, 26 ноябрь 2022
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կկայանա C, D խմբերի երկրորդ տուրի հանդիպումները:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Երևանի ժամանակով 14:00-ին Թունիսը կխաղա Ավստրալիայի (D խումբ), իսկ 17:00-ին Լեհաստանը Սաուդյան Արաբիայի (C խումբ): 20:00-ին կմեկնարկի Ֆրանսիա-Դանիա խաղը (D) և օրվա վերջին հանդիպմանը միմյանց ուժերը կչափեն Արգենտինան և Մեքսիկան (C խումբ):

C խմբում առաջատարը Սաուդյան Արաբիան է, որն ունի 3 միավոր: Հենց նրանք էին, որ սենսացիոն հաղթանակ էին տոնել առաջին տուրում` գերազանցելով Արգենտինային: 1-ական միավոր ունեն Մեքսիկան և Լեհաստանը: Եվ միավոր չունի այս Մունդիալի ֆավորիտ համարվող Արգենտինան:


D խմբում առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան է: 1-ական միավոր են հավաքել Դանիան և Թունիսը և զրո միավոր ունի Ավստրալիան:

Նախօրեին` նոյեմբերի 25-ին կայացած խաղերում Կատարը 1:3 հաշվով զիջել էր Սենեգալին, Իրանը հաղթել էր Ուելսին 2:0 հաշվով: Ոչ-ոքի են ավարտվել Նիդերլանդներ-Էկվադոր (1:1), Անգլիա-ԱՄՆ (0:0) խաղերը: