Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մունդիալ-2022. Գանան գոլառատ խաղում հաղթեց Հարավային Կորեային

Մունդիալ-2022. Գանան գոլառատ խաղում հաղթեց Հարավային Կորեային
Սպորտ
19:47, 28 ноябрь 2022
Ֆուտբոլի աշխարհի առաջնության H խմբի երկրորդ տուրում միմյանց դեմ մրցեցին Հարավայի Կորեայի և Գանային ընտրանիները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայի «Education» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Կորեայի ընտրանին առավել ակտիվ էր և մի քանի առիթ ուներ բացելու հանդիպման հաշիվը: Սակայն Գանան կարողացավ օգտագործել իր քիչ հնարավորություններից մեկը և 24-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Մոհամեդ Սալիսուն: Չբավարավելով ձեռք բերած՝ Գանան խաղակեսի վերջնամասում` 34-րդ րոպեին, խփեց նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Կուդուշ Մոհամեդը:

Երկրորդ կեսի մեկնարկը բացառիկ հաջող դասավորվեց Հարավային Կորեայի համար: Հաջորդաբար գրոհելով՝ նրանք կարողացան 4 րոպեների ընթացքում երկու գնդակ խփել և հավասարեցնել հաշիվը: Ասիացիների կազմում աչքի ընկավ Չո Գյուն, ով դարձավ դուբլի հեղինակ: Հավասարություն երկար պահպանել չհաջողվեց: 68-րդ րոպեին Գանան կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Դուբլ ձևակերպեց Կուդուշ Մոհամեդը:

Հարավային Կորեա-Գանա` 2:3:
H խմբում այժմ առաջատարը Պորտուգալիան է, որն ունի 3 միավոր: Գանան երկրորդ տեղում է նույնքան միավորով: Ուրուգվայը և Հարավային Կորեան ունեն 1-ական միավոր: Քիչ ավելի ուշ կկայանա Ուրուգվայ-Պորտուգալիա հանդիպումը: